Մարտի մեկ. Հինգ տարի անց

Մարտի մեկ. Հինգ տարի անց

PanARMENIAN.Net - 2008 թվականի գարնանը մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերից 5 տարի է անցել: Փետրվարին կայացած ընտրություններից հետո ընդդիմությունը չընդունեց դրանց արդյունքներն ու որոշեց պայքարը շարունակել Ազատության հրապարակում: Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում բախվեցին ոստիկանությունն ու ընդդիմության ներկայացուցիչները: Տեղի ունեցածի հետևանքով զոհվեց 10 մարդ՝ (2 ոստիկան և 8 քաղաքացի): 200 մարդ ստացավ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, որը հանվեց միայն 20 օր անց:

Այսօր` ժամը 16.30-ին, Սբ. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ մարտի 1–ի զոհերի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---