ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3 ՆԱԽԱՆՇՎԱԾ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Անկարան կարող է հրաժարվել հոկտեմբերի 3-ին նախանշված Եվրամիության անդամակցության շուրջ բանակցություններից: Ընդ որում նա ավելացրել է, որ «դեռեւս ժամանակ կա փոխզիջման հասնելու համար «լուրջ խնդիրների» վերաբերյալ, որոնք տեղ են գտել առանցքային փաստաթղթում»: «Անկասկած ռիսկ կա, որ այդ բանակցությունները չեն սկսվի, քանի որ ԵՄ-ն դեռեւս համաձայնության չի եկել Թուրքիային առաջադրվող անդամակցության պայմանների շուրջ»,-հայտարարել է Գյուլը: «Սակայն մյուս կողմից կողմերը ինտենսիվ փորձեր են ձեռնարկում հասնելու համար համաձայնության, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նա հույս է հայտնել, որ առկա խնդիրները կլուծվեն: Հիշեցնենք, որ կրրակի օրը տեղի կունենան ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ հանդիպումը փակուղային վիճակից դուրս գալու համար, որն առաջացել է Ավստրիայի դիրքորոշման պատճառով, որը Անկարային ԵՄ լիիրավ անդամակցության փոխարեն առաջարկում է «Եվրամիության արտոնյալ գործընկերություն»: Ըստ Ա.Գյուլի, Անկարան բազմիցս հայտարարել է, որ չի ընդունի արտոնյալ գործընկերության կարգավիճակի վերաբերյալ առաջարկը: Նա նշել է, որ չի մեկնի Լյուքսեմբուրգ բանակցությունների, եթե Անկարան բավարարված չլինի ԵՄ առաջարկած փաստաթղթի տեքստով: «Ոչ ոք չի կարող ինձ ստիպել մեկնել Լյուքսեմբուրգ, չծանոթանալով բանակցությունների շրջանակային փաստաթղթին: Եվ բոլորը դա գիտեն: Կան հարցեր, որոնք Թուրքիան երբեք չի ընդունի, եւ Եվրամիության նախագահող Մեծ Բրիտանիան եւ ԵՄ երկրները շատ լավ գիտնե, թե որ հարցերն են դրանք»,-ամփոփել է Ա.Գյուլը, հաղորդում է TurkishPress-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---