ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Ջ.Բուշին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի սկզբին Ամերիկայի Միացյալ Նահանգների մի խումբ կոնգրեսականներ (59 հոգի) ուղերձ են հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Սույնով դիմում ենք Ձեզ` հրավիրելով Ձեր ուշադրությունն այն առաջըն֊թացի վրա, որ կատարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` Արցախի ժողովուրդը դեպի ազատությունը, խաղաղությունն ու բարգավաճումը: Միացյալ Նահանգները վճռորոշ դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում` տրա֊մադ֊րե֊լով բարոյական աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդա֊վարա֊կան շարժ֊֊մա֊նը, հատկ֊ացնելով խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն եւ ջան֊քեր գործադրե֊լով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղության հաս֊նե֊լու համար: Քանի որ մենք պայքարում ենք հանուն համայն աշխարհի մարդ֊կանց ազա֊տու֊֊թյան, մենք պետք է շարունակենք նաեւ աջակցել ռազ֊մա֊վա֊֊֊րա֊կան առանձ֊նա֊֊հատուկ կարեւորություն ունեցող Հարավային Կով֊կասում` Ար֊֊ցախի ժողովրդի ազատ ապրելու ձգտումներին»,-մասնավորապես ասվում է ուղերձում:Այնուհետեւ փաստաթղթում նշվում է, որ դյուրին չի եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության ճանապարհը, եւ որ Հայաստանի հետ վե֊րա֊միավորման մասին Լեռնային Ղարաբաղի օրենսդիր մարմնի 1988 թ. խա֊ղաղ պահանջին ի պատասխան, Ադրբեջանը սկսել է հայերի էթնիկ զտումների արշավը, որի արդյունքում հազարավոր էթնիկ հայեր են սպան֊վել, մինչդեռ շուրջ 400 հազարը` սպանություններից փրկվելու համար, փա֊խել են Ադրբեջանից: «Ավե֊րիչ պատերազմի եւ Ադրբեջանի կողմից առ այսօր շարու֊նակվող շրջա֊փակման հետեւանքները չկարողացան կոտրել Լեռնային Ղարա֊բաղի ժողովրդի ա֊զատ ապրելու վճռականությունը»,-ասվում է ուղերձում: Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Միացյալ Նահանգները հպարտ են աջակցելու մի ազգի, որի քաղաքա֊ցիները ձգտում են օգտվել ժողովրդավարական իրա֊վունք֊ներից եւ ազատու֊թյուն֊ներից, զարգացնել իրենց տնտեսությունը եւ կերտել լա֊վագույն ապագա: «Իր ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությամբ, մարտունակ զինված ուժերով եւ անկախ արտաքին քաղաքականությամբ Լեռ֊նա֊յին Ղարաբաղի Հանրապետությունը լիովին համապատասխանում է պե֊տականության միջազգային չափանիշներին: Լեռնային Ղարաբաղն, իր անկա֊խության պատմության 14 տարիների ընթացքում ապացուցել է, որ կարող է հու֊սալի գործընկեր լինել միջազգային հանրության համար: Լեռնային Ղարաբաղը զգա֊լիորեն նպաստել է ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Հա֊րա֊վային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, մի նպատակ, որին հե֊տամուտ է նաեւ ԱՄՆ-ն»-, համոզմունք է արտահայտվում ուղերձում: Ուղերձում ընդգծվում է, որ անհրաժեշտ է շարունակել Լեռնային Ղարա֊բաղի ժողովրդավարական ճանա֊պարհով ընտրված ղեկավարության հետ երկ֊խո֊սություն վարելու, ԱՄՆ կողմից ցուցա֊բերվող մարդասիրական օգնու֊թյունն ավե֊լացնելու եւ զարգաց֊մանն օժան֊դակելու քաղաքականությունը: «Միացյալ Նահանգները պետք է ուղղակի աջակ֊ցեն Լեռնային Ղարա֊բաղի ժողովրդի` իր սեփական ապագան տնօրինելու իրա֊վուն֊քին»,-ասվում է կոնգրեսականների կողմից Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին հղված ուղերձում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---