«Եվրատեսիլ 2013»-ում Գոռ Սուջյանը կկատարի «Lonely Planet» երգը 2 մարտի 2013 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոռ Սուջյանը կկատարի«Lonely Planet» երգը։ Այս մասին հայտնի դարձավ քիչ առաջ՝ արդյունքների ամփոփման արդյունքում։ Չորս թեկնածու երգերից հաղթողին՝ 4-րդ տարբերակը, 50/50 սկզբունքով ընտրեցին ժյուրին ու հանդիսատեսը։ Արդեն հայտնի է նաև երգի երաժշտության հեղինակի անունը, որը մինչ այդ գաղտնի էր պահվում հավասար մրցակցություն ապահովելու համար․ դա Թոնի Այոմին է (Tony Iommi)։ Հանդիսատեսի քվեարկությունը կայացավ sms-հաղորդագրությունների միջոցով: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամների անուններն անհայտ են:Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցչին ներքին ընտրությամբ որոշել էր Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը: «Եվրատեսիլ 2013»-ը կանցկացվի մայիսի 14-18-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |