Վարդան Սեդրակյանն առաջարկում է մի քանի հարց ուղղել Հրանտ Բագրատյանին

Վարդան Սեդրակյանն առաջարկում է մի քանի հարց ուղղել Հրանտ Բագրատյանին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն առաջարկում է մի քանի հարց ուղղել մեկ այլ նախկին թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին:

«Տարվեցինք «կեղծ Րաֆֆիով», ու մի պահ մոռացանք Հրանտ Բագրատյանին:

Կոչ եմ անում բոլորին նամակներ ուղարկել Հրանտ Բագրատյանին հետևյալ հարցադրումներով:

Արդյոք ե՞րբ է Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիս հրավիրելու և տալու ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների վերջնական արդյունքների քաղաքական գնահատականը:

Արդյո՞ք ճանաչում է Սերժիկ Սարգսյանին որպես ՀՀ վերընտրված նախագահ:

Արդյո՞ք ապրիլի 9-ին շնորհավորելու է Սերժիկ Սարգսյանին:

Եթե, ոչ, ապա ե՞րբ է որպես բողոքի նշան, վայր դնելու իր պատգամավորական մանդատը:

Չէ՞ որ, որքանով անարդար էին նախագահական ընտրությունները, այնքանով էլ անարդար էին 2012թ.-ի գարնանը կայացած ԱԺ ընտրությունները:

Հ.Գ. Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ 2012թ. հունիսի 11-ին Վարդան Սեդրակյանը մամուլի ասուլիսի ժամանակ տվել է ԱԺ ընտրությունների, իսկ 2013թ. փետրվարի 20-ի ասուլիսի ժամանակ` նախագահական ընտրությունների արդյունքների քաղաքական գնահատականը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարդան Սեդրակյանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---