ՆԱՍԱ-ի մասնագետները խոստանում են մեկ շաբաթից նորոգել Curiosity մարսագնացը![]() 5 մարտի 2013 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մասնագետները խոստանում են մեկ շաբաթից նորոգել Curiosity մարսագնացը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Այժմ սարքը գործում է այսպես կոչված անվտանգ ռեժիմով: Ծրագրավորողները քայլ առ քայլ վերականգնում են գլխամասային համակարգիչը՝ դրա համար սարքը վերբեռնվել է, իսկ այժմ ռեզերվային պատճեններից տեղափոխվում են բոլոր մշակված տվյալները»,-ասել են լաբորատորիայում: Ավելի վաղ լաբորատորիայի աշխատակիցները հայտարարել էին, որ պարզել են, որ սարքը լրիվ ծավալով չի փոխանցում Մարսում գիտական փորձերի տվյալները: Մարսագնացը Կարմիր մոլորակ է հասել 2012թ. օգոստոսի 6-ին, այն Մարսում կմնա 687 երկրային օր: Նախագիծը ՆԱՍԱ-ի համար արժեցավ 2,5 մլրդ դոլար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |