Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին տարեդարձի առթիվ 3 հոկտեմբերի 2005 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է թատրոնի եւ կինոի դերասան, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանին 70-ամյա հոբելյանի առթիվ, հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.««Արվեստին հավատարիմ ծառայելու տարիների ընթացքում Դուք ամբողջությամբ դրսեւորել եք ձեր հարուստ ստեղծագործական ներուժը, ստեղծել եք մի ամբողջ շարք վառ, հիշվող կերպարներ: Ձեր աշխատանքները թատրոնում եւ կինոյում արժանացել են «դերասանական ցեխի» ձեր գործընկերների ճանաչմանը, իսկ կարեւորը` նվաճել են տարբեր սերնդի հանդիսատեսի անկեղծ սերը: Ուրախալի է, որ այսօր եւս Դուք շատ եւ արդյունավետ աշխատում եք, հաջողությամբ ղեկավարում եք մի հրաշալի թատերական կոլեկտիվ»: Հիշեցնենք, որ հոբելյանի առթիվ Ա.Ջիգարխանյանին շնոհրավորել է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |