Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը կմեկնարկի սպիտակ խաղաքարերով![]() 6 մարտի 2013 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան կատարել է աշխարհի չեմպիոնի համար մղվող պայքարի վիճակահանությունը: Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում կմեկնարկի մարտի 14-ին և կավարտվի ապրիլի 1-ին: Ըստ վիճակահանության արդյունքների, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ստացել է մրցաշարի առաջին համարը, որը հնարավորություն կտա նրան առաջին երկու տուրերում հանդես գալ սպիտակ խաղաքարերով: Առաջին տուրում, որը կկայանա մարտի 15-ին, Արոնյանը կհանդիպի Մագնուս Կարլսենին (Նորվեգիա): Մյուս պարտիաներում կխաղան Բորիս Գելֆանդ (Իսրայել)- Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Վասիլի Իվանչուկ (Ուկրինա)- Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) և Պետեր Սվիդլեր- Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |