Ընտրախախտումների մասին հրապարակումների և ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել է 12 քրգործ

Ընտրախախտումների մասին հրապարակումների և ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել է 12 քրգործ

PanARMENIAN.Net - 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ և քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարման արդյունքում մարտի 6-ի դրությամբ հարուցվել է 12 քրեական գործ:

Նշված 12 քրեական գործերից 7-ը հարուցվել է ԶԼՄ-ների ահազանգերի քննարկման արդյունքներով: Քրեական գործերից 5-ով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1-ական` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում, 2-ը` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական մարմիններում:

3 քրեական գործ` 5 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---