Ջրամատակարարումը Նոր Նորքում կկայունանա

Ջրամատակարարումը Նոր Նորքում կկայունանա

PanARMENIAN.Net - «Երևան Ջուր» ընկերությունն այսօր հայտարարել էր ջրամատակարարման դադարեցման մասին Նոր Նորքի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածներում: Պատճառը «Ջրվեժ» օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ վերանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունն էր: Վերջին օրերին ՕԿՋ-ի «չոր խցում», որից սնուցվում են վարչական շրջանի վերը նշված տարածքները, վնասվել էր մուտքի 500մմ տրամագծով խողովակը: Արդյունքում՝ տեխնիկապես անհնար էր դարձել 5000 խորանարդ մետր տարողությամբ ջրամբարում կուտակել պահանջվող քանակությամբ ջուր, ինչը պիկ ժամերին որոշակի խնդիրներ էր առաջացնում սպառողներին կայուն ջրամատակարարմամբ ապահովելու գործում: Հարկադրական կանգառի ընթացքում տեղամասի մասնագետները նախատեսում են ինչպես վերացնել խողովակի վթարը, այնպես էլ վերանորոգել «չոր խցի» փականը, ջրի ներհոսի կառավարելիությունը բարձրացնելու նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---