ԵՃՇՊՀ հայկական խմբերի սփյուռքահայ ուսանողները նույնքան են վճարում ուսման համար, որքան ՀՀ քաղաքացիները

ԵՃՇՊՀ հայկական խմբերի սփյուռքահայ ուսանողները նույնքան են վճարում ուսման համար, որքան ՀՀ քաղաքացիները

PanARMENIAN.Net - «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՀԿ-ն օրերս բարձրացրեց Հայաստանի ընդհանուր բուհական համակարգում գործող ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ ուսանողների համար սահմանված ուսման վարձավճարների անհավասար պայմանների վերաբերյալ խնդիրը, որում արծածվել էր նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) անունը: ԵՃՇՊՀ-ի ուսանողական խորհուրդը տեղեկացնում է` կարևորելով սփյուռքահայ և օտարազգի ուսանողների Հայաստանում կրթություն ստանալու ցանկությունը, ինչպես նաև այլ երկրների հետ կապերի ամրապնդումն ու զարգացումը` համալսարանի Գիտական խորհրդում 2009-ի հունիսի 15-ին լսվել է հայկական խմբեր ընդունվող և սովորող սփյուռքահայ և օտարազգի ուսանողների ուսման վարձավճարների վերանայման հարցը:

ԵՃՇՊՀ-ի Գիտական խորհրդում միաձայն N10-06/09 արձանագրությամբ որոշվել է` համալսարանի հայկական խմբեր ընդունվող օտարազգի ուսանողների ուսման վարձավճարները 2009-2010 ուս. տարվանից սկսկած հավասարեցնել համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողների ուսաման վարձավճարների չափին:

2012-2013-ուս. տարում համալսարանում սովորում է 305 արտասահմանցի, որից 182` հայկական խմբերում, ասվում է ԵՃՇՊՀ-ի ուսանողական խորհրդի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---