Ոստիկանություն. Գոյություն չունեցող տներում հաշվառումներ չեն իրականացվել

Ոստիկանություն. Գոյություն չունեցող տներում հաշվառումներ չեն իրականացվել

PanARMENIAN.Net - Ըստ մամուլում հրապարակված «Փաստացի բնակվում են փլատակներում» վերնագրով հոդվածի՝ Վարդենիսի անձնագրային ծառայության կողմից սպասարկվող Վերին Շորժա համայնքի գոյություն չունեցող տներում փաստացի հիմունքներով հաշվառվել են անձինք:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հրապարակման կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թ. հունվարի 11-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Վարդենիսի անձնագրային ծառայության կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում հաշվառվել են 33 քաղաքացիներ: Թվով 12 քաղաքացիներ հաշվառվել են փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Բոլոր հաշվառումներն իրականացվել են ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման պահանջների պահպանմամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ գոյություն չունեցող տներում հաշվառումներ չեն իրականացվել, ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---