Ապրիլին Ֆրանսիան կսկսի դուրս բերել զորքերը Մալիից

Ապրիլին Ֆրանսիան կսկսի դուրս բերել զորքերը Մալիից

PanARMENIAN.Net - Ֆրանսիան կսկսի դուրս բերել զորքերը Մալիից ապրիլին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վարշավայում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, երկրի զորքերը գտնվում են Մալիում ռազմական ներկայության վերջին փուլում: Սա ամենաբարդ փուլն է, քանի որ ֆրանսիացի զինծառայողները մշտապես բախումներ են ունենում ահաբեկչական խմբերի հետ, ասել է Օլանդը: Նա նշել է, որ անվտանգության ապահովման ֆունկցիաները եվրոպացիների աջակցությամբ կստանձնեն աֆրիկյան ուժերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---