ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել Ադրբեջանում ազատ ու արդար ընտրություններ![]() 7 մարտի 2013 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել Ադրբեջանում ազատ ու արդար ընտրություններ: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում, հայտնում է contact.az-ը: «Սակայն դրա համար բավարար չեն միայն քվեարկության օրն անցկացվելիք միջոցառումները: Պետք է պայմաններ ստեղծվեն հավաքների ազատության, ԶԼՄ-ների մատչելիության համար: Այդ հարցերի շուրջ մենք կշարունակենք երկխոսությունը կառավարության հետ»,-ասել է ԱՄՆ դեսպանը: Անդրադառնալով ընդդիմադիրների ձերբակալությանը, բողոքի ցույցերին Իսմաիլլիում, Գուբայում և այլուր, Մորնինգսթարն ասել է. «Մենք հենց սկզբից ասում էինք, որ հետևում ենք այդ իրադարձություններին և մտահոգված ենք: Մենք կոչ ենք անում կառավարությանը պահպանել օրենքով սահմանված կարգը, երկխոսություն հաստատել քաղաքացիների հետ, լուծել նրանց խնդիրները»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |