7 մարտի 2013 - 17:52 AMT
Թբիլիսիում բողոքում են Բաթումում մզկիթ կառուցելու դեմ

Վրաստանի «Ազգային ճակատի» մոտ 100 ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ՝ բողոքելով Բաթումում մզկիթ կառուցելու մտադրության դեմ:

Վրաստանի և Թուրքիայի վարչապետները համաձայնեցրել են Բաթումում մզկիթի կառուցմնա հարցը, քանի որ առկա մզկիթները չեն բավարարում Աջարիայի մահմեդականների պահանջը: Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանը մզկիթն իր միջոցներով կկառուցի:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Բաթումում և Աջարիայում բավարար քանակի մզկիթներ կան և նորի կարիքը չկա, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: