Հայաստան- Չեխիա հանդիպման տոմսերը կարժենան 3000-8000 դրամ

Հայաստան- Չեխիա հանդիպման տոմսերը կարժենան 3000-8000 դրամ

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան- Չեխիա հանդիպումը:

Խաղի տոմսերը կվաճառվեն մարտի 8-ից հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և «Հյումել» խանութների ցանցում:

Հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերը կարժենան 3000 դրամ, իսկ արևելյան և արևմտյան տրիբունաներինը` 5000 և 8000 դրամ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---