Կոնվերս Բանկի Սևանի մասնաճյուղի վերաբացվել է

Կոնվերս Բանկի Սևանի մասնաճյուղի վերաբացվել է

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին տեղի է ունեցել Կոնվերս Բանկի Սևան քաղաքի մասնաճյուղի վերաբացումը: Այն կգործի Նաիրյան 155 հասցեում: Մասնաճյուղը հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:

Իրավաբանական անձանց սպասարկումն առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին ու նրանց կողմից իրականացվող գործարքները՝ իրականացնելով առավել արագ սպասարկում:

Կոնվերս Բանկի հաճախորդամետ քաղաքականության շնորհիվ ընդամենը մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով` գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած քանակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---