Երևանում կազմակերպվում է գրաֆիկական հումորի 1-ին միջազգային փառատոնը

Երևանում կազմակերպվում է գրաֆիկական հումորի 1-ին միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 1-7-ը անցկացվելու է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի 1-ին միջազգային փառատոնը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Նկարիչների միության ֆեյսբուքյան էջից:

Փառատոնն անցկացվում է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտելու առիթով: Կազմակերպիչներն են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը` Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի թեմաներն են` գիրքն ու գրատպությունը, ըստ ցանկության: Փառատոնին կարող են մասնակցել երգիծանկարիչները, գրազարդարներն ու գրաֆիկները: Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքների (երգիծանկարների, շարժերի, ստրիպների, կոմիքսների, և այլն) քանակն անսահմանափակ է:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է մարտի 22-ը: Ցուցադրությունը մեկնարկելու է ապրիլի 1-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---