Գ.Լենմարկեր.Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե «սառեցված», այլ իրական հակամարտություն է

PanARMENIAN.Net - «Մենք բոլորս հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի շատ մեծ գին, եւ Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների անդամները հիշում են, որ նրանք ընտրվել են ժողովրդի կողմից, եւ հակամարտությունը «սառեցված» չէ, դա իրական հակամարտություն է»,-հայտարարել է ԵԱՀԿ նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոծվ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը Երեւանում ընթացող ՀՀ ԱԺ եւ ՆԱՏՕ--ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» համատեղ սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, հակամարտության լուծումը էներգիա կտա այլ խնդիրների լուծման համար: «Հեռանկարների վերաբերյալ, շատ կարեւոր է, որ մենք կառուցում ենք երկրի ապագան, եւ մենք պետք է գտնենք խնդրի կարգավորման ուղիները: Մենք չենք լուծի անցյալի խնդիրը, եթե չկարգավորենք այս հակամարտությունը»,-նշել է Գորան Լենմարկերը եւ ավելացրել, որ «պետք է հասկանալ կողմերի տեսակետները, մասնավորապես, Հայաստանի տեսակետը, որին անհանգստացնում է մարդկանց անվտանգության հարցը, եւ դա ճիշտ տեսակետ է»: Կա նաեւ Ադրբեջանի տեսակետը, «որը զոհի դիրք է գրավել, եւ այդ տեսակետից է խոսում եւ արդարություն պահանջում»: Նա նաեւ տեղեկացրել է եւս մեկ տեսակետի մասին` տարածաշրջանային համագործակցության զարգացման ավելի լայն տեսակետ մշակելու անհրաժեշտությունը, տարածաշրջանի ապագան կառուցելու համար: Բացի այդ, նա հաղորդել է, որ կա մի իրավիճակ, երբ երկու կողմերն էլ շահում են: «Մենք պետք է գտնենք հակամարտության այնպիսի լուծում, որի ժամանակ երկու կողմերն էլ շահում են, եւ դա շատ կարեւոր է: Դրա համար կա միջազգային հանրության մեծ աջակցությունը, օրինակ, մեծ ներուժ ունեցող ՆԱՏՕ-ն, որը հարկավոր է օգտագործել: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից չենք, սակայն աջակցում ենք նրա աշխատանքին: Սակայն այնպիսի հզոր կազմակերպություն ինչպիսին ՆԱՏՕ-ն է պատրաստ է օգնել որոշ հարցերում»,-հայտարարել է նա: Գորան Լենմարկերը նշել է նաեւ, որ Եվրամիությունը ակտիվորեն հետաքրքրվում է Հարավային Կովկասով, եւ ավելացրել, որ ԵՄ վարած հարեւանության քաղաքականությունը լավ առաջարկ է Հայաստանի եւ Ադրբեջանի համար, հայտարարել է ԵԱՀԿ ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---