Յուրա Մովսիսյան. Սա առաջին հեթ-տրիկն է իմ պրոֆեսիոնալ կարիերայում

Յուրա Մովսիսյան. Սա առաջին հեթ-տրիկն է իմ պրոֆեսիոնալ կարիերայում

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրից հետո «Թերեկի» հետ խաղում ասել է, որ առաջին հանդիպումից հետո գերազանց զգացողություններ ունի. «Մենք երեք միավոր վաստակեցինք, ես հեթ-տրիկի հեղինակ դարձա, սա ուղղակի ֆանտաստիկա է»:

Ըստ նրա, բոլոր գոլերը իր համար առանձնահատուկ են, ամենակարևորը, դրանք բոլորը տարբեր կերպ են իրացվել: «Խաղից հետո թիմը գնդակը ինձ նվիրեց բոլոր խաղացողների ինքնագրերով: Սա առաջին գնդակն է, որ ես խփել եմ «Սպարտակի» կազմում»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում sovsport.ru-ն:

Նա նաև ասել է, որ խաղից առաջ չէր սպասում, որ հեթ-տրիկի հեղինակ կդառնա. «Ինձ համար դա անակնկալ դարձավ: Սա իմ առաջին հեթ-տրիկն է պրոֆեսիոնալ կարիերայում»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---