12 մարտի 2013 - 14:07 AMT
ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՀԿԺՀ դեմ

ԱՄՆ-ն հանգիստ չի հետևելու, թե ինչպես է Հյուսիսային Կորեան միջուկային հրթիռներ մշակում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախագահի օգնական Թոմաս Դոնիլոնը: «ԱՄՆ-ն չի ճանաչում ՀԿԺՀ որպես միջուկային տերություն և հանգիստ չի հետևելու, թե ինչպես է Հյուսիսային Կորեան միջուկային հրթիռներ մշակում, որոնք կարող են հասնել ԱՄՆ տարածքին»,-ասել է Դոնիլոնը Նյու Յորքում:

Ըստ Դոնիլոնի, եթե Հյուսիսային Կորեան չփոխի մարտավարությունը, Վաշիգտոնը կաշխատի իր դաշնակիցների հետ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու ուղղությամբ:

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել ՀԿԺՀ հետ, սակայն դրա համար Փհենյանը պետք է ապացուցի, որ պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները, ասել է Դոնիլոնը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: