ԿԲ նախագահը եվրոպացի գործընկերների հետ կքննարկի «Բազել III»-ի ներդրման հարցերը

ԿԲ նախագահը եվրոպացի գործընկերների հետ կքննարկի «Բազել III»-ի ներդրման հարցերը

PanARMENIAN.Net - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մարտի 11-12-ը Բազելում մասնակցելու է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային վերահսկողների խմբի կողմից կազմակերպված «Ֆինանսական հատվածի վերահսկողության և ժամանակակից կարգավորման առաջնայնությունների ամրապնդումը» համաժողովին, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են «Բազել III»-ի ներդրման և կիրառման հետ կապված հարցերը:

Համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև բանկային վերահսկողության ոլորտում շվեյցարական փորձին, Արևելյան Եվրոպայի բանկային համակարգի և մասնավոր հատվածի գործակցությանը, տարածաշրջանի երկրների ֆինանսական համակարգի սահմանային խնդիրներին: Նախատեսված է հատուկ քննարկում «Ի՞նչ ռիսկեր են փոխանցվել 2012 թ-ից և ի՞նչն ռիսկեր են ավելանալու 2013 թ-ին» թեմայով:

Այցի ընթացքում ԿԲ նախագահը հանդիպումներ կունենա եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---