Հայաստանցիները սկսել են ավելի շատ սպառողական վարկեր վերցնել բանկերից

Հայաստանցիները սկսել են ավելի շատ սպառողական վարկեր վերցնել բանկերից

PanARMENIAN.Net - Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա զեկույցում հրապարակված տվյալների, 2013թ. հունվարին երկրում գործող առևտրային բանկերը բնակչությանը տրամադրել են 300, 316 մլրդ դրամ ընդհանուր գումարի սպառողական վարկ, ինչն 4,830 մլրդ դրամով ավելի է 2012թ. դեկտեմբերից (295, 486 մլրդ դրամ):

Ընդ որում, քարտերով տրամադրվող վարկերի քանակը 2013թ. հունվարին կազմել է 99, 323 մլրդ դրամ, ավտովարկերինը՝ 16, 159 մլրդ դրամ, կենցաղային ու համակարգչային տեխնիկայի համար՝ 19,996 մլրդ դրամ, ոսկու գրավի դիմաց՝ 97, 110 մլրդ դրամ, այլ սպառողական վարկերը կազմել են – 67, 530 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---