Արդարադատության նախարարի և նոտարի գործով դատական նիստը 3-րդ անգամ հետաձգվեց

Արդարադատության նախարարի և նոտարի գործով դատական նիստը 3-րդ անգամ հետաձգվեց

PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանում, դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումի գործով այսօրվա դատական նիստն այսօր էլ է հետաձգվել: Դատական նիստերն արդեն 3-րդ անգամ են հետաձգվում` պատասխանողի միջնորդությամբ, որը խնդրում է քննություն անցկացնել Ա. Մելքոնյանի հակընդդեմ հայցը վերադարձնելու դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ Վերաքննիչ վարչական դատարանի կողմից որոշում ընդունելուց հետո:

Հրայր Թովմասյանը նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարն, իսկ նոտարը 2013 թ. փետրվարի 4-ին ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հակընդդեմ հայց` պահանջելով վերացնել ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի հունիսի 29-ի թիվ 116-Ա հրամանը։ Հակընդդեմ հայցը դատարանը վերադարձրել էր, որովհետև ըստ դատարանի այն վիճարկման հայց է, հետևաբար դրա վրա տարածվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված երկամսյա ժամկետը, իսկ այն դատարանի համոզմամբ Ալվարդ Մելքոնյանի կողմից բաց է թողնվել: Այս որոշման դեմ Ա.Մելքոնյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---