ՃՈ-ն հանրապետության ողջ տարածքում կազմակերպում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ

ՃՈ-ն  հանրապետության ողջ տարածքում կազմակերպում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ

PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրասպորտային պատահարների քանակը նվազեցնելու նպատակով այսուհետ հանրապետության ողջ տարածքում կազմակերպվելու են հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակն է հայտնաբերել և կանխել ՃՏՊ առաջացնող անմիջական պատճառները:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ղեկին ոչ սթափ գտնվելու փաստին, երթևեկության սահմանված արագության գերազանցմանը, փոխարինված համարանիշերով և գերհզոր ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների շահագործմանը: Ոստիկանությունը հետիոտներին և վարորդներին կրկին հորդորում է միմյանց նկատմամբ ցուցաբերել փոխադարձ հարգանք, լինել զիջող և կարգապահ:

Ճանապարհային ոստիկանությունը բոլոր վարորդներին կոչ է անում ավտոմեքենան վարել ամրագոտիներով ամրակապված, լինել առավել զգոն և չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Անցկացվող միջոցառումների ընթացքի մասին պարբերաբար կտրամադրվեն տեղեկություններ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---