Շուտով Երևանից Վան հնարավոր կլինի հասնել 40 րոպեում

Շուտով Երևանից Վան հնարավոր կլինի հասնել 40 րոպեում

PanARMENIAN.Net - Մարտի 14–ին տեղի կունենա Երևան-Վան-Երևան չվերթի շնորհանդեսը, որը կսկսի գործել ապրիլի 3–ին տարիների երկարատև նախապատրաստական աշխատանքից հետո: Չվերթը մանրամասն կներկայացվի Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում։ Մասնակցելու են երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարներ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»–ի,Եվրամիության հայաստանյան առաքելության և այլ կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։

Ապրիլի 3–ից շաբաթական երկու անգամ կլինեն ուղիղ չվերթեր Երևանից Վան և հակառակ ուղղությամբ։ Երևան–Վան–Երևան չվերթի միայն տոմսի արժեքը կլինի 250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ առաջին ամսվա համար լինելու է 20 տոկոսի զեղչ՝ 200 դոլարին համարժեք դրամով։

Լինելու են նաև տուրիստական ամբողջական փաթեթներ՝ 3,4 և 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազար դրամից սկսած՝ ներառյալ ավիատոմսերը, սնունդը և հյուրանոցները։ Չվերթը կազմակերպել են Հայաստանյան «ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ» և թուրքական «ԲՈՐԱ ՋԵԹ» ընկերությունները՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ակտիվ աջակցությամբ։ Չվերթերը կիրականացվեն եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով, տևողությունը՝ 40 րոպե, հայտնում է ՀԱԳ(Գ) Մ լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---