Կյանքից հեռացավ Yes լեգենդար խմբի կիթառահար Փիթեր Բենքսը

Կյանքից հեռացավ Yes լեգենդար խմբի կիթառահար Փիթեր Բենքսը

PanARMENIAN.Net - Բրիտանացի երաժիշտը, Yes լեգենդար խմբի կիթառահար Փիթեր Բենքսը մահացել է Լոնդոնում 65 տարեկան հասակում: Դա տեղի ունեցավ նախորդ շաբաթ, մարտի 7-ին, սակայն հայտնի դարձավ միայն այժմ, երբ նա չներկայացավ իր նախագծերից մեկի ձայնագրությանը: Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Yes-ը ստեղծվեց Լոնդոնում 1968թ. և ճանաչում ստացավ արդեն առաջին իսկ համերգից հետո, սակայն Բենքսը խմբում նվագել է ընդամենը երկու տարի՝ 1970-ին նա հեռացավ խմբից և նախաձեռնեց սեփական Flash նախագիծը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---