Զատկին ընդառաջ ձկնամթերքի և ձվի շուկան հակամենաշնորհային մարմնի ուշադրության կենտրոնում է

Զատկին ընդառաջ ձկնամթերքի և ձվի շուկան հակամենաշնորհային մարմնի ուշադրության կենտրոնում է

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտադիտարկում է սկսել ձվի շուկայում, հասկանալու համար, թե որքանով են արդարացված գնաճի միտումները: Այդ մասին մարտի 13-ին լրագրողների հետ զրուցյում ասել է Հայաստանի հակամենաշնորհային մարմնի ղեկավար Արտակ Շաբոյանը:

Ըստ նրա, ՏՄՊՊՀ-ն հրավիրել է ձու արտադրողներին զգուշացնելու համար նրանց չխախտել մրցակցությունը և անհիմն չբարձրացնել գները: Ավելին, արտադրողներն ամեն օր զեկուցում են ՏՄՊՊՀ-ին իրենց գործունեության մասին, մասնավորապես, ծախսերի ու գնային քաղաքականության մասին, ինչը թույլ կտա մասնագետներին հասկանալ, թե որքանով է արդարացված գնաճը:

Զատկին ընդառաջ հայաստանյան շուկայում արդեն աճել է ձվի պահանջարկը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի կարգադրությամբ, երեկվանից հակամենաշնորհային մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են սկսել ձվի շուկայում: Ավելի վաղ այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել էին ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում, որ ձվի շուկայում արդեն գնաճ է արձանագրվել՝ փաթեթավորված հավկիթների գնաճ միջինը 1-2 դրամով: Եթե նախկինում 10 ձու պարունակող 1 տուփը արժեր 660 դրամ, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել 670 դրամով: Ինչ վերաբերում է հատով ապրանքին, ապա այստեղ գնաճ դեռ չի նկատվում:

Ինչ վերաբերում է ձկնամթերքի շուկային, ապա այն նոր է ՏՄՊՊՀ համար: Ինչպես ասաց Արտակ Շաբոյանը, ՏՄՊՊՀ-ն առաջին անգամ է սկսել այն ուսումնասիրել և պարզել է, որ ձկնամթերքի շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Յունիֆիշ» ր «Մասիսձուկ» ընկերությունները: Նա նաև ասաց, որ Երևանի սուպերմարկետներում արդեն որոշակի գնաճ գրանցվել է, քանի որ ձկնամթերքի պահանջարկը ևս աճել է:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.1%, իսկ 2013թ. հունվարի համեմատ`0.9% գնաճ:

Ինչպես նշում է Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը ձկնամթերքի շուկայում հիմնականում պայմանավորված է այնպիսի ձկնատեսակների գնաճով, ինչպիսիք են չուքան («ստերլետ») և «իշխանը», որոնց գներն աճել են համապատասխանաբար 1 և 1,4 տոկոսով:

Երևանի մանրածախ առևտրի կետերում չուքայի («ստերլետ») 1կգ կարելի է ձեռք բերել 3400 դրամով, իսկ «իշխանը» 1800 դրամով: Գնաճ կարող է արձանագրվել նաև ամսվա վերջում, երբ կաճի պահանջարկը կապված Զատկի տոնի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---