Վրաստանի ադրբեջանցիների շրջանում տարածվում է վահաբիզմն ու իսլամի շիա ուղղությունը

Վրաստանի ադրբեջանցիների շրջանում տարածվում է վահաբիզմն ու իսլամի շիա ուղղությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի ադրբեջանցիների շրջանում տարածվում է վահաբիզմն ու իրանամետ շիիզմը: Ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի շրջանում ակտիվացել են Սոյուն Սադիկովի խմբավորումները, որոնք ինքնավարություն են պահանջում: Այդ մասին հայտարարել է «Սադախլոյի վերածննդի միություն» ՈԿԿ ղեկավար Սաբիր Մեհտիևը:

Ինչպես գրում է Vesti.az-ը, վրաց-հայկական սահմանին գտնվող Սադախլո գյուղում բնակվում են ադրբեջանցիներ, մոտ 13 000 մարդ: Այս գյուղը հայտնի դարձավ Հարավային Կովկասում այստեղ գործող շուկայի շնորհիվ, որը փակվեց Սահակաշվիլիի օրոք: Վերջին տարիներին այն դատարկվում է, բնակիչները հեռանում են այստեղից:

Ըստ Մեհտիևի, Սադախլո գյուղն ուղղակի մեռնում է, շուտով այնտեղ ադրբեջանցիներ չեն մնա: «Քանի որ սահմանը պայմանական է, չկա ոչ փշալար, ոչ վրաց սահմանապահներ, մեր հովիվները բավական հաճախ հայտնվում են Հայաստանի տարածքում»,-ասել է նա: Մարդիկ միանում են վահաբիտներին, իրանամետ խմբավորումներին, Սադիկովի խմբավորմանը, հուսալքության, միջոցների բացակայության պատճառով:

«Խնդիրները շատ են, գյուղը չի զարգանում, այն մեռնում է: Եթե այսպես շարունակվի, շուտով այնտեղ ադրբեջանցիներ չեն մնա»,-ասել է Մեհտիևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---