Հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը՝ «Նիկա» մրցանակաբաշխությունում

Հայկական «Եթե բոլորը…»  ֆիլմը՝ «Նիկա» մրցանակաբաշխությունում

PanARMENIAN.Net - Արցախյան պատերազմի և խաղաղության մասին Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը դարձել է մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության հավակնորդ, «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում: Ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերասան Միքայել Պողոսյանիխոսքով, այդ անվանակարգում կինոնկարի մրցակիցներն են եղել ԿիրաՄուրատովայի «Հավերժ վերադարձ»-ը (Ուկրաինա), ռեժիսոր Գեորգի Փարաջանովի«Բոլորը հեռացան»-ը (Վրաստան, Չեխիա, Ռուսաստան), Այուբա Շսխոբիդդինովայի«Երկիրն իմ օթևանն է» (Ուզբեկստան), Պեետեր Սիմայի «Միայնակ կղզին»(Էստոնիա, Բելոռուս, Լատվիա):

Դերասանի խոսքով, մինչ օրս «Նիկա»մրցանակաբաշխությանը ներկայացված որևէ հայկական ֆիմ հավակնորդ չիդարձել այս անվանակարգում: «Նիկա» մրցանաբաշխությունը կկայանա ապրիլի2-ին, Մոսկվայում: Նշենք նաև, որ «Եթե բոլորը…» ֆիլմը ցուցադրվել է նաևՄոսկովյան միջազգային կինոփառատոնում 2012 թվականի ամռանը, հայտնում ենՀայաստանի զագային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---