Այսուհետ ռուսական անուններն Ադրբեջանում օրենքից դուրս են

Այսուհետ ռուսական անուններն Ադրբեջանում օրենքից դուրս են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հրապարակել է նոր կանոնները, որոնք արգելում են «նորածինների շահերին հակասող անուններ տալ»:

Ադրբեջանում անսովոր անուններ հայտնվեցին նախորդ դարի կեսին: Այն ժամանակ հիմնականում դրանք կոմունիստական ուղղվածություն ունեին՝ Սովետ, Սովմին, Ստալին, նույնիսկ Տրակտոր: Անունները գուցե ոչ բոլորը փոխեն, բայց ազգանունները փոխել շատերն են պատրաստ:

Ինչպես ասել է Նասիմիի անվան լեզվաբանության ինստիտուտի տնօրեն Ֆահրեդդին Վեյսելին, ադրբեջանական ազգանուններն ունեն թրքական, իրանական կամ արաբական արմատներ և ռուսական «ով», «և» վերջավորությունները դրանց համահունչ չեն: Ադրբեջանական ազգանունները կարող են ունենալ «լի», «զադե», «օղլու» «կըզի» վերջավորություններ:

Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի կոմիտեի նախագահ Նիզամի Ջաֆարովը փաստորեն խոստովանել է, որ օրենքը ուծացնող բնույթ է կրում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես օրենքը կանդրադառնա ազգային փոքրամասնությունների՝ լեզգիների, թալիշների, ավարների, թաթերի վրա, նա հայտարարել է. «Հարցն այնպես է դրվում, որ յուրաքանչյուրն, ով իրեն ադրբեջանցի է համարում, իսկ Ադրբեջանի փոքրաթիվ ազգությունների մեծ մասը ձուլվել է ադրբեջանական ժողովրդին և ադրբեջանցի է համարում իրեն, պետք է փոխի ազգանունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---