Ջավախքում իրադրությունը սրելու եւս մեկ փորձ12 հոկտեմբերի 2005 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հայաբնակ Սամցխե Ջավախքի Ախալքալաք քաղաքում, անհայտ անձանց կողմից շենքերի պատերին փակցվել են ռուսերենով տպագրված թռուցիկներ, որոնք ստորագրված են մինչ այդ անհայտ «Ախալցիխեի ազատագրման բրիգադի» կողմից: Տեքստի տակ արտատպված է Թուրքիայի զինանշանը (կիսալուսին եւ աստղ): Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Ա-Ինֆո գործակալությունում: Թռուցիկներում Ախալցխայի հայ բնակչությանը «հրամայվում է անհապաղ դատարկել շրջանը եւ գնալ Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա»: Հակառակ դեպքում, դուք կենթարկվեք կոտորածի, ինչպես ձեր նախնիները կոտորվեցին 15 թվականին»,-ասվում է թռուցիկներում: Սամցխե Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, ինչպես նաեւ Ախալքալաքի բնակիչներից շատեր կարծիք են հայտնել, որ թռուցիկների հեղինակները ովքեր էլ որ լինեն, կրակի հետ ենխաղում, որ սա եւս տարածաշրջանի հայ բնակչությանը ահաբեկելու, նրան հունից հանելու հերթական փորձ է, քանի որ իրավիճակի անտեղի սրումը չի բխում ինչպես վրաց, այնպես էլ հայ ազգաբնակչության շահերից: Այս կապակցությամբ, այսօր Ախալքալաքի շրջանային ժողովը իր լիագումար նիստին հրավիրել էր շրջանի ուժային կառույցների ղեկավարներին` պարզաբանումներ ստանալու նպատակով: Ժողովը նշված ծառայությունների ղեկավարներին պարտավորեցրել է պարզել թռուցիկներ տարածողների իսկությունը եւ առաջիկա օրերին ժողովրդի առաջ հանդես գալ հայտարարությամբ: Թեեւ Ախալցխայի հայությանն ուղված սպառալիքի վերջին ժամկետը հոկտեմբերի 12-ի կեսօրն էր, այս թռուցիկները չեն հայտնվել ոչ Ախալցխայում եւ ոչ էլ Նինոծմինդայում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |