Ա.Բաղդասարյան. Ձեռներեցությունը Հայաստանում չպետք է դառնա պատերազմի կոմբինացիա

PanARMENIAN.Net - «Հայաստանի տնտեսությունը հաստատուն քայլերով առաջ է ընթանում: Տնտեսական աճը թույ է տալիս լուծել խնդիրները»,-հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր Երեւանում մեկնարկած «Ընդհանուր ապագա» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսում, որի կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան առեւտրային պալատն է: Նա կարծիք է հայտնել, որ կոնֆերանսը «իր հետքը կթողնի Հայաստանում», քանի որ յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում նպաստում է ցանկացած երկրի հեղինակության բարձրացմանը: «Հայաստանի համար այսօր շատ են կարեւորվում արտերկրյա ներդրումները եւ, մասնավորապես, ամերիկյան ներդրումները եւ հայ-ամերիկայն համագործակցության խորացումը, հատկապես տնտեսության ոլորտում»,-նշել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Նրա կարծիքով, կոնֆերանսի մասնակիցները գործնական ծրագրերով կնպաստեն տնտեսական զարգացման խթանմանը: Ա.Բաղդասարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ այդ քննարկումների ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայաստանի շրջանների վրա: «Երեւանը զարգանում է, եւ մենք չպետք է երկու Հայաստան ստեղծենք, այդ պատճառով շատ կարեւոր է, որ տնտեսական ներդրումները աստիճանաբար տեղափոխվեն դեպի Հայաստանի շրջանները»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը : Նա հույս է հայտնել, որ այս քննարկումները կարեւոր նշանակություն կունենան այդ հարցում:



Բացի այդ, ՀՀ խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ «Հայաստանում բիզնեսը չպետք է դառնա պատերազմի կոմբինացիա» եւ որ կառավարությունը պետք է գործընկեր լինի գործարար մարդու համար: «Դրա համար շատ կարեւոր է հետեւողական քայլերով նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին եւ, այդ կապակցությամբ անել ամեն ինչ Հայաստանում ազատ շուկայի զարգացման, անկախ դատական համակարգի ստեղծման համար եւ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ գործարար մարդը օրենքով իրեն պաշտպանված զգա»,-հայտարարել է Ա.Բաղդասարյանը: Նրա խոսքերով, շատերը հավաստիացնում են, որ Հայաստանի դատաիրավական համակարգը խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը: Այդ առնչությամբ, նա կարեւորել է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումը, ինչպես նաեւ պայքարը կաշառակերության դեմ: Նա նաեւ նշել է առողջ առեւտրի համար համապատասխան դաշտ ստեղծելու անհրաժեշտությունը: «Ընդհանուր տարածաշրջանային շուկան առավել գրավիչ է արտերկրյա ներդրողների համար, քան յուրաքանչյուր երկրինը առանձին: Մեր ապագան կարեւոր է մեզ համար»,-նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---