Ջավախքում տեղի ունեցած սադրանքներում Վրաստանը «ռուսական հետք է» որոնում

PanARMENIAN.Net - Կառավարող մեծամասնությունից Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրդի կարծիքով` Ախալքալաքում եւ Ախալցխայում հայտնված թռուցիկները` հայերին ուղղված սպառնալիքներով, Ռուսաստանի կողմից կազմակերպված սադրանք են: «Ուրիշ ո՞ւմ ձեռնտու չէ խաղաղությունը Վրաստանում»,- հայտարարել է պատգամավորը: «Ռուսական հետքի» առկայությանը չի կասկածում նաեւ «Միասնական ազգային շարժում» կառավարող կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան: «Մենք չենք բաժանում երկիրը էթնիկական սկզբունքով: Վրաստանի բոլոր քաղաքացիները հավասար են: Նրանք, ովքեր ցանկանում են երկիրը տանել այլ ճանապարհով, այս պետության թշնամիներն են: Տվյալ դեպքում այդ ամենը շատ նման է մեր հյուսիսային հարեւանի գործողություններին»,- ասել է նա: Նման կարծիքներ են հայտնել նաեւ մի շարք այլ վրացի պատգամավորներ: Հիշեցնենք, որ Վրաստանի` հիմնականում հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Ախալքալաք եւ Ախալցխա քաղաքներում հայտնվել են թռուցիկներ, որոնցում, մասնավորապես, ասված է. «Եկավ վրիժառության ժամը: Հայեր, մենք գալիս ենք, ով հայտնվի մեր ճանապարհին` կմեռնի: Ռուսները ձեզ չեն օգնի, նրանց ժամանակներն անցան մեր հողի վրա»: Թռուցիկների տակ գրված է` «Ախալցխայի ազատագրման բրիգադ»: Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---