Երևանում ներկայացվել է Հայաստանի հեռանկարային զարգացման այլընտրանքային տեսլականը

Երևանում ներկայացվել է Հայաստանի հեռանկարային զարգացման այլընտրանքային տեսլականը

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2012-2025 թթ.հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագիծը, որին ակտիվորեն միացել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Մարտի 18-ին Երևանում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության ցանցի ոլորտային խմբերի ու փորձագետների նիստը, որի նպատակն է պաշտպանել հանրության շահերը ու թույլ չտալ, որ աճի արտագաղթը:

Մինչև 2025թ. հեռանկարային զարգացման իր տեսլականը ներկայացրեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: Նա համաձայն չէր այն մտիք հետ, որ Հայաստանի համար գերխնդիր է բնակչության բարեկեցության, զբաղվածության աճն ու աղքատութայն կրճատումը: Այդ ամենին, ըստ նրա հնարավոր է հասնել երկրի տնտեսության հետևողական զարգացման դեպքում:

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության 2012-2025 թթ.հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագիծը: Ծրագիրը նախատեսում է 2017 թ.-ին աղքատության մակարդակը երկրում հասցնել 23%-ի (2010-ի` 35.8-ի դիմաց), 2021-ին՝ շուրջ 18%-ի, իսկ 2025-ին՝ շուրջ 14%-ի: Ծայրահեղ աղքատության պարագայում Ծրագիրը նախատեսում է 2017 թ.-ին այն հասցնել 2.4%-ի (2010-ի` 3.0-ի դիմաց), իսկ 2021-2025թթ.-ին՝ շուրջ 2%-ի՝ ըստ էության լուծելով այս հիմնախնդիրը: Ծրագիրը նախատեսում է նաև անհավասարության կրճատումը երկրում և նրա առանձին տարածքային միավորների միջև: ՀԶԾ չորս գերակայություններից մեկը զբաղվածության ընլայնումն է: Մյուս երեք գերակայություններն են՝ մարդկային կապիտալի զարգացումը, սոցիալական պաշտպանության համակարգի բարելավումը, կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացումը։ Իրականացվելիք գործությունների արդյունքում ակնկալվում է ապահովել ոչ գյուղտնտեսական ոլորտում զբաղվածության ավելացման հետևյալ թիրախները՝ 2017 թվականին՝ 2011 թվականի համեմատ զբաղվածության ընդլայնում շուրջ 50 հազարով, 2021 թվականին՝ 2011 թվականի համեմատ զբաղվածության ընդլայնում 101 հազարով, 2025 թվականին՝ 2011 թվականի համեմատ զբաղվածության ընդլայնում շուրջ 157 հազարով։ Զբաղվածության ընդլայնմանը զուգընթաց, նախատեսվում է ոչ գյուղատնտեսական զբաղվածության ֆորմալության աստիճանի ավելացում, որը 2017 թ. նախատեսվում է հասցնել 78 տոկոսի, 2021 թ.՝ 81 տոկոսի, իսկ 2025 թ.՝ 83 տոկոսի՝ 2011 թ. արձանագրված 73 տոկոսի համեմատ։

Ըստ Մանասերյանի, տնտեսության հետևողական զարգացման հնարավոր կլինի հասնել ապահովելով մրցակցություն ու տնտեսական անվտանգություն, որոնք լուրջ մարտահրավերներ են Հայաստանի համար:

Մանասերյանը առաջարկում է շեշտը դնել այնպիսի ասպեկտների վրա, որոնք են հայեցակարգի մշակումը, ոչ թե երկրում տնտեսական ազատ գոտիների ստեղծման վերաբերյալ, տարածքների համաչափ զարգացման , ներքին ազատ ռեսուրսների կենտրոնացման առանձին գաղափարախոսությունների վրա: «Մեր հաշվարկներով, Հայաստանում կա մոտ 11-12 մլրդ դոլարին համարժեք ազատ միջոց»,-ասել է նա:

Ավելին Թաթուլ Մանասերյանն առաջարկում է արտոնյալ ռեժիմներ սահմանել այն ոլորտների համար, որոնք կարող են դառնալ էկոնոմիկայի լոկոմոտիվը, սակայն դեռ պետք է որոշակիացնել այդ գերակա ճյուղերի պարամետրերը: Միաժամանակ ըստ տնտեսագետի, խանդիր կա, կապված սփյուռքից եկող միջոցների կառավարման և գիտական համակարգի վերագնահատման հետ:

Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ նաև գյուաղտնտեսության ոլորտին, որտեղ այսօրվա դրությամբ բազում խնդիրներ կան: Մասնավորապես, խոսքը գնում է հողեի 60-70 տոկոսի դեգրադացիայի մասին, քանի որ իշխանությունները ժամանակին ուշադրություն չեն դարձրել, որ գյուաղտնտեսական նշանակության հողերը ենթակա են էրոզիայի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---