Հայաստանի հավաքականը Չեխիայի հետ խաղին կսկսի նախապատրաստվել մարտի 19-ին![]() 18 մարտի 2013 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը: Մարտի 19-ին թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 19-ին, ժամը 18:00-ին թիմը կանցկացնի բաց մարզում: Մարտի 20-ին ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում, իսկ մարտի 21-ին ստուգողական խաղ կանցկացնի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 18:00-ին, մուտքն ազատ է: Մարտի 22-25-ը հավաքականը մարզումներ կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում: Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |