ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի փուլերից մեկը կկայանա Դիլիջանում

ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի փուլերից մեկը կկայանա Դիլիջանում

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 2013-2014թթ փուլերի անցկացման ժամկետները:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան, առաջին փուլը կանցնի մայիսի 2-14-ը Ժնևում:

Երկրորդ փուլը կհյուրընկալի Հայաստանը: Հունիսի 15-29-ին շախմատի մրցույթը կկայանա Դիլիջանում:

Գրան պրիի մրցումները կընդունեն նաև Տաշքենդը (Ուզբեկստան)՝ սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 1-ը, Խանտի Մանսիյսկը (ՌԴ)՝ 2014թ. մայիսի 2-16-ը, Թբիլիսին (Վրաստան)՝ 2014թ. հունիսի 18-ից հուլիսի 2-ը և Էրդենետը (Մոնղոլիա)՝ 2014թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 7-ը:

Վեց մրցաշարերի արդյունքում կորոշվի այն շախմատիստուհին, որը կպայքարի Աննա Ուշենինա-Հոու Յիֆան զույգի հաղթողի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---