Սերժ Սարգսյան. Աբխազական երկաթուղու բացման հարցում կա դրական դիրքորոշում

Սերժ Սարգսյան. Աբխազական երկաթուղու բացման հարցում կա դրական դիրքորոշում

PanARMENIAN.Net - Նախօրեին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Աբխազական երկաթուղու բացման հեռանկարին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն այդ առումով ստացած ազդակներին: Նախագահը մասնավորապես ասել է. «Ժամկետների առումով ես դժվարանում եմ ասել: Կարող եմ ասել հետևյալը, որ հենց հանդիպման ժամանակ, երբ մենք խոսում էինք նախագահ Պուտինի հետ, նա ասաց, որ այդ օրը հանդիպելու է նաև Աբխազիայի նախագահի հետ և անպայման այդ հարցը կքննարկի: Մենք հետո ստացանք արձագանք, որ կա դրական դիրքորոշում, և պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ կարևորագույն խնդիրը լուծվի:

Թե ի՞նչ ժամկետներում, ես դժվարանում եմ ասել: Խնդիրներ կան՝ կապված վրացական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված աբխազական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, և ցանկություններս շատ մեծ է: Այնպես որ ես այստեղ ակնկալում եմ դրական տեղաշարժեր, իսկ դա ուղղակի հսկայական օգուտ կբերի մեր տնտեսությանը և ոչ միայն: Մենք այսօր, ցավոք, որպեսզի Մոսկվայից մեկ տոննա բեռ երկաթուղով տեղափոխենք Երևան, ծախսում ենք, նկատի ունեմ մեր գործարարներին, հարյուր իննսուն դոլար՝ մեկ տոննայի համար: Սա սարսափելի մեծ գին է: Ուրիշ այլ հանգամանքներ նույնիսկ հաշվի չեմ առնում: Նույնն էլ արտահանման պարագայում է: Ես այստեղ մեծ հույսեր ունեմ»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---