Ռուս հետախույզները հավաք են անցկացնում Հայաստանի լեռնային ուսումնական կենտրոնում

Ռուս հետախույզները հավաք են անցկացնում Հայաստանի լեռնային ուսումնական կենտրոնում

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախույզները երեքշաբաթյա հավաք են սկսել Փամբակի լեռնային ուսումնական կենտրոնում, հայտնում է Հարավային զինվորական շրջանաի մամլո ծառայությունը: «Հատուկ լեռնամարզական ուսումնական կենտրոնում զինծառայողները կատարում են շուրջ 15 տեսակի վարժություններ՝ հաղթահարելով լեռնային արգելքները, կողմնորոշվելով լեռներում, մագլցելով վեր ու անցումներ կատարելով, լեռնագնացային հանգուցներ կապելով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

100-ժամանոց լեռնային պատրաստության ընթացքում հետախույզները կուսումնասիրեն լեռնային հանդերձանքը, կստանան լեռնամագլցման հմտություններ:

Հավաքի վերջում ռազմակայանի հետախուզական անձնակազմը ավանդական վերելք կկատարի 2500 մ բարձրություն ունեցող Բերդ լեռը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---