Մկրտիչ Պիլտոյան. Տաքսիներին վերաբերող օրենսդրական բարեփոխումների շուրջ դժգոհություններն անտեղի են

Մկրտիչ Պիլտոյան. Տաքսիներին վերաբերող օրենսդրական բարեփոխումների շուրջ դժգոհություններն անտեղի են

PanARMENIAN.Net - ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկ Սարգսյանի համար անհասկանալի է, թե ինչու են դժգոհություններ բարձրացել տաքսիներին վերաբերող օրենսդրական բարեփոխումների շուրջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ Հայաստանում տաքսիներին վերաբերող օրենսդրական բարեփոխումներն ուղղված են տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների շահերի պաշտպանությանը, և նրանց գործունեության պայմանների բարելավմանը, ինչպես նաև ուղևորների սպասարկման որակի բարձրացմանը:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Պիլտոյանը ևս դրական է վերաբերում նախատեսվող բարեփոխումներին: «Դրանք արվում են սպասարկման որակի բարձրացման համար, քանի որ այժմ մեր երկրում գործող տաքսի ծառայությունների մեծ մասի սպասարկման որակը շատ ցածր է»,- ասաց նա: Մկրտիչ Պիլտոյանը հավաստիացրեց, որ դեղին պետհամարանիշերը ինքնակպչուն կտրոններով փոխարինելու հետ կապված այդքան դժգոհություններն անտեղի են, քանի որ դրանք որակի հետ բացարձակապես կապ չունեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---