Հայաստանում 2013թ. փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 3,2 տոկոսով` կազմելով 139 331 դրամ

Հայաստանում 2013թ. փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 3,2 տոկոսով` կազմելով 139 331 դրամ

PanARMENIAN.Net - Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2013-ի փետրվարին հունվարի համեմատ կազմել է 5,5 տոկոս՝ հասնելով 169 703 դրամի

Հայաստանում 2013-ի փետրվարին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 3,2 տոկոսով` կազմելով 139 331 դրամ: Միաժամանակ, 2013-ի փետրվարին հունվարի համեմատ աշխատավարձի մակարդակը աճել է 0,8 տոկոսով:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2013-ի փետրվարին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական աշխատավարձն ավելացել է 1,9 տոկոսով` կազմելով 113 850 դրամ, իսկ 2013-ի փետրվարին 2013-ի հունվարի համեմատ 3,4 տոկոս աճ է գրանցվել:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2013-ի փետրվարին հունվարի համեմատ կազմել է 5,5 տոկոս՝ հասնելով 169 703 դրամի: Ընդ որում, 2013թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է 1,3 տոկոս անկում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---