Օբաման իր առաջին այցն Իսրայել սկսել է հավերժ բարեկամության հավաստիացումներով![]() 20 մարտի 2013 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Բարաք Օբաման կատարում է իր առաջին ուղևորությունը Իսրայել նախագահի պաշտոնում և առաջին արտասահմանյան ուղևորությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: Օբաման Իսրայել իր առաջին այցը սկսել է հավերժ բարեկամության հավաստիացումներով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Թել Ավիվի օդանավակայանում Օբաման ասել է. «ԱՄՆ-ն սատարում է Իսրայելին, դա բխում է մեր անվտանգության հիմնարար շահերից: Դա մեզ երկուսիս առավել ուժեղ է դարձնում, առավել բարգավաճ, իսկ աշխարհն՝ ավելի լավը: ԱՄՆ-ն առաջինը ճանաչեց Իսրայելին 65 տարի առաջ: Ուստի ես վստահ հայտարարում եմ, որ մեր միությունը հավերժ է»,-ասել է Օբաման: «Պատահական չէ, որ իմ արտերկրյա ուղևորության առաջին վայրը Իսրայելն է: Ես մեր կապերի անխախտելիությունը հաստատելու հնարավորություն եմ տեսնում այս այցի մեջ»,-ասել է ԱՄՆ նախագահը, որը կայցելի նաև Պաղեստին ու Հորդանան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |