Հայաստանում է ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը

Հայաստանում է ՌԴ պաշտպանության նախարարության  պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչի հանդիպումները ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:

Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառի համագործակցության օրակարգի խնդիրներ և ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի գործունեությանն ու տեղաբաշխմանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---