Ուկրաինան մտադիր է մասնակցել Մաքսային միությանը որպես դիտորդ

Ուկրաինան մտադիր է մասնակցել Մաքսային միությանը որպես դիտորդ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Կիևը բանակցում է Մաքսային միության անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ այդ միավորման մեջ դիտորդի կարգավիճակի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ուկրաինան հուսով է, որ իր ներկայացուցիչը կմասնակցի Մաքսային միության որոշումների կայացմանը խորհրդակցական ձայնով: «Մասնակցության նման ձևաչափը թույլ կտա Ուկրաինային պահպանել ինքնիշխանությունը որոշումներ կայացնելիս»,-ասել է Ազարովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---