Coca-Cola-ն ԱՄՆ-ում 750 աշխատատեղ կկրճատի

Coca-Cola-ն ԱՄՆ-ում 750 աշխատատեղ կկրճատի

PanARMENIAN.Net - Coca-Cola ընկերությունը մտադիր է վերակազմավորել իր աշխատակազմն ԱՄՆ-ում: Այդ նպատակով ԱՄՆ ձեռնարկություններում 750 աշխատատեղ կկրճատի, հայտնում է France 24-ը: Ակնկալվում է, որ այդ ծրագրի իրականացումից հնարավոր կլինի տնտեսել 550-650 մլն դոլար: Coca-Cola ընկերությունը հիմնվել է 1886թ. և ոչ ալկոհոլային ըմպելիքների խոշորագույն արտադրողն է աշխարհում, որի արտադրանքն իրացվում է աշխարհի 200 երկրներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---