Հայկական «Արաքս» երգչախումբը նշել է Արամ Խաչատրյանի 110-ամյակը![]() 22 մարտի 2013 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Եգիպտոսի հայ համայնքը նշեց մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը: Համերգին մասնակցեց նաև «Արաքս» երգչախումբը Միհրան Գյոզալյանի ղեկավարությամբ: Երգչախումբը կատարել է Խաչատրյանի երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև Միհրան Գյոզալյանի խոսքերով գրված երգեր: Ցուցադրվել է փաստագրական ֆիլմ: Հայ համայնքի կազմակերպած համերգը բաց էր հանրության համար: «Արաքս» երգչախումբը հիմնվել է Կահիրեում 1990 թվականին, այն ժամանակ այն կոչվում էր «Զվարթնոց»: Միհրան Գյոզալյանը ստանձնեց երգչախմբի ղեկավարությունը 2003-ին: Այսօր Եգիպտոսի հայ համայնքը փոքրաթիվ է՝ 6000 մարդ, որոնց մեծ մասը Եգիպտոսի քաղաքացիություն ունի, գրում է եգիպտական Al-Ahram թերթը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |