Հռոմի պապին հրավիրել են Իսրայել, պատասխան դեռ չկա

Հռոմի պապին հրավիրել են Իսրայել, պատասխան դեռ չկա

PanARMENIAN.Net - Վատիկանում Իսրայելի դեսպան Ցիոն Էվրոնին հանդիպել է Հռոմի պապ Ֆարնցիսկոսի հետ և պաշտոնական հրավեր հանձնել նրան այցելել Իսրայել: Ինչպես հայտնում է Times of Israel-ը, Պապը դեռ պատասխան չի տվել:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հրավիրել է կաթոլիկ եկեղեցու հովվապետին անմիջապես ընտրվելուց հետո: Հռոմի պապը հայտնի է իր ջերմ հարաբերություններով Արգենտինայի հրեական համայնքի հետ: Ընտրվելուց հետո Հռոմի պապը կարևորել է կաթոլիկ եկեղեցու կապերի ամրապնդումը հուդայականության հետ և ասել է, որ կաթոլիկներն ու հուդայականները հոգևոր կապ ունեն:

Առաջիկայում Հռոմի պապը մտադիր է այցելել Թուրքիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---