Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում ավարտվել են ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության գոտեմարտերը: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը երկու մեդալ նվաճեց՝ մեկ ոսկի և մեկ արծաթ:

Արայիկ Բաղդադյանի սաներից Եվրոպայի չեմպիոն դարձավ Դավիթ Սաֆարյանը (66կգ), իսկ Մուսա Մուրթազալիևը (84կգ) զբաղեցրեց երկրորդր տեղը:

Ընդհանուր թիմային հաշվարկում հայկական թիմը զբաղեցրել է վեցերորդ տեղը 29 միավորով, ինչը հնարավորություն է տալիս ելույթ ունենալ Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդում՝ Վրաստանը, երրորդում՝ Ուկրաինան:

Այսօր մեկնարկի դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնում են Հարություն Հովհաննիսյանը (55կգ), Ալեքսան Միքայելյանը (60կգ), Արթուր Ալեքսանյանը (96կգ ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---