Ղարաբաղը մեկ ուղի է ընտրել եւ ճնշում գործադրել նրա հանդեպ գործնականում անհնար է

PanARMENIAN.Net - «Ես բարի նախանձով են վերաբերվում Ղարաբաղին, որը ենթարկված չէ մանիպուլյացիաների: Ղարաբաղը մեկ ուղի է ընտրել եւ ճնշում գործադրել նրա հանդեպ գործնականում անհնար է»,-հայտարարել է Հարավային Օսիայի խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Ձիցոյտին: Նրա խոսքերով, հիմնականում դա պայմանավորված է նրանով, որ Ղարաբաղում գործընթացը խստորեն ընթանում է ժողովրդավարության շրջանակներում, եւ այնտեղ աշխատում է ոչ թե ԵԱՀԿ առաքելությունն Ադրբեջանում, այլ ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Կա նաեւ Հայաստանի հզոր աջակցությունը, որը շատ բանով հեշտացնում է Ղարաբաղի խնդիրը: Այ եթե նման գործոններ հայտնվեին նաեւ մեր պարագայում, ապա շատ լավ կլիներ»,-ասել է Ձիցոյտին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---