Փարիզում բողոքում են միասեռական ամուսնությունների դեմ

Փարիզում բողոքում են միասեռական ամուսնությունների դեմ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մայրաքաղաքում հարյուր հազարավոր մարդիկ մասնակցել են միասեռական ամուսնությունների դեմ բողոքի ցույցին: Ինչպես պնդում են կազմակերպիչները, ընդհանուր առմամբ Փարիզի փողոցներ են դուրս եկել մոտ 1,4 մլն ցուցարարներ:

Սա առաջին ցույցը չէ սոցիալիստների կառավարության նախապատրաստած օրինագծի դեմ: Փաստաթուղթը ոչ միայն օրինականացնում է սեքսուալ փոքրամասնությունների միությունը, այլ նաև հնարավորություն է տալիս նրանց երեխաներ որդեգրել:

«Մենք կոչ ենք անում նախագահ Օլանդին ետ կանչել օրինագիծը, քանի որ այն խարխլում է ֆրանսիական հանրության հիմքերը»,-ասում են կազմակերպիչները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---